ԱՌԿԱ ԲԱԿԱԼԱՎՐ 2022

Ուշադրություն!!

2022/23 ուստարում ՇՊՀ ընդունված բոլոր դիմորդներին խնդրում ենք սույն թվականի օգոստոսի 2-ին կամ 4-ին, ժամը 10։00-ից 16։00-ն ՇՊՀ ընդունող հանձնաժողով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1) ավարտական  փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ  (բնօրինակը) .

2) 2 լուսանկար  (3x4 սմ չափսի) .

3) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության  հատուկ  անձնագիր, կացության վկայական) (բնօրինակ և կրկնօրինակը).

4) զինվորական  գրքույկ  (բնօրինակը)՝ առկայության դեպքում.

5) Կարգի 78-81-րդ  կետերով սահմանված արտոնություններից օգտվող  դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը   հավաստող  փաստաթղթեր:

6) ՀՀ ազգային բանակ զորակոչված, սակայն բուհ ընդունված դիմորդների ծնողները ներկայանում են իրենց անձը հաստատող փաստաթղթով, վերը նշված փաստաթղթերով, ինչպես նաև զինկոմիսարիատի տեղեկանքով կամ ծանուցագրով։

                            Թափուր տեղերի ընդունելություն

Թափուր


✍️ Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ից մեկնարկել է բուհերի այս տարվա ընդունելության թափուր տեղերի մրցույթի հայտագրումը:

📌 Մինչև հուլիսի 26-ը դրական միավորներ ստացած, սակայն առաջին հայտով մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտագրել մինչև 6 մասնագիտություն՝ իրենց հանձնած քննություններին համապատասխան:

🖥 Թափուր տեղերի հայտագրումն իրականացվում է dimord.am կայքում

ՇՊՀ թափուր տեղերի ցանկը՝ այստեղ


📝
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

2022/23 ուստարվա ընդունելության մրցույթի արդյունքում ՇՊՀ ընդունված դիմորդների ցուցակները

Կարգ
Ընդունելության ժամկետները, փաստաթղթերի ցանկը

Առաջին փուլ - Ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը

Երկրորդ փուլ - հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը

Թափուր - հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը



Բացել
4
Մասնագիտությունների ցանկը

ՇՊՀ 2022/23 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը՝ ըստ քննությունների, տեղերի և վարձավճարի չափի



Բացել
1
Ընդունելության կարգը

ՀՀ Կառավարության 2022թ. ապրիլի 7-ի N 476-Ն որոշում
բացել