Մագիստրատուրայի առաջին փուլի ընդունելության մասնագիտությունների և փաստաթղթերի ցանկը
1-1
2-2

ԺԱՄԿԵՏՆԵՐ

Հարգելի՛ դիմորդ, ՇՊՀ 2022թ. մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի համար անհրաժեշտ է դիմել սույն թվականի հունիսի 5-ից 20-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 10:00-ից 16:00-ն

Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում

Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին


Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:


Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:


Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.


1. նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,


2.  մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,


3. ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,


4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,


5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:


admisscom@shsu.am
+37431269494

    +37493743051

4 Պարույր Սևակ փողոց, Գյումրի, Հայաստան

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ

Անձը հաստատող  փաստաթուղթ՝ կրկնօրինակով


Դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ կրկնօրինակների հետ միասին


Ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված)


3 լուսանկար (3×4 չափի)


տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում)

ընդունելության ծառայությունների համար ՇՊՀ 11802024816700 հաշվեհամարին վճարված 2000 դրամի անդորրագիր


կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր