ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ

ՀԱՅՏԱՐԱՐՈւՄ Է 2024/2025 ՈւՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈւՐԱՅԻ (ԱՌԿԱ) ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ` ՊԵՏՈւԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈւՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈւՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ), ԸՍՏ ՀԵՏԵՒՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵՐԻ

I ՓՈւԼ

Դասիչը,

Մասնագիտությունը

Դասիչը,

Կրթական ծրագիրը

Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար)

1

2

3

011301.00.7

Ընդհանուր մանկավարժություն

 

 

011301.01.7 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա

2

011401.00.7

Մասնագիտական մանկավարժություն

 

 

011401.01.7 Կենսաբանություն

1

 

011401.03.7 Աշխարհագրություն

1

 

011401. 04.7 Ֆիզիկա

1

 

011401.05.7 Մաթեմատիկա

1

 

011401.09. 7 Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ

2

 

011401.16.7 Նախնական զինվորական պատրաստություն

1

 

011401.18.7 Պատմություն

2

 

011401.19.7 Հայոց լեզու և գրականություն

2

 

011401.20.7 Ռուսերեն և գրականություն

1

 

011401.21.7 Անգլերեն և գրականություն

1

031301.00.7

Հոգեբանություն

 

 

031301.01.7 Հոգեբանություն

3

042101.00.7

Իրավագիտություն

 

 

042101.01.7  Իրավագիտություն

3

011101.00.7

Կրթական գիտություններ

 

 

011101.04.7 Կրթության կազմակերպում

2

011302.00.7

 Հատուկ մանկավարժություն

 

 

011302.04.7 Լոգոպեդիա

1

 

011302.05.7 Հատուկ մանկավարժություն

1

092301.00.7

Սոցիալական աշխատանք

 

 

092301.01.7  Սոցիալական աշխատանք

3

041301.00.7

Կառավարում

 

 

041301.01.7 Կառավարում (ըստ ոլորտի)

2

101501.00.73

Զբոսաշրջություն

 

 

101501.02.7 Կայուն զբոսաշրջություն

2

Ընդամենը

32

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ, ԺԱՄԿԵՏՆԵՐ

Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները պատճենների հետ միասին

Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում

Դիմում-հայտին կցվող փաստաթղթերի ցանկը ներկայացված է ստորև.

ü անձնագիր և պատճենը,

ü դիպլոմի և հավելվածի (միջուկի) բնօրինակները՝ պատճենների հետ միասին,

ü ինքնակենսագրություն (համակարգչային շարվածքով, sylfaen կամ ghea grapalat տառատեսակով, ստորագրված),

ü 3 լուսանկար (3x4 չափի),

ü տպագրված կամ տպագրման ներկայացված գիտական աշխատանք/ներ/ի ցուցակը (առկայության դեպքում),

ü ընդունելության ծառայությունների համար ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին վճարված 2000 դրամի անդորրագիր,

ü կազմակերպության կողմից սահմանված այլ փաստաթղթեր։

Առաջին փուլի մրցույթին մասնակցելու համար դիմել 2024թ. հունիսի 5-ից 20-ը, ժամը 1000-ից 1600-ն /ընդմիջում՝ 13:00-14:00/՝ բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա մինչև հունիսի 30-ը:

 Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:

Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:

Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

1.     նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

2.     մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,

3.    ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,

4.     տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,

5.    ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

Ծանոթություն*

Մրցույթի արդյունքում անվճար համակարգից դուրս մնացած դիմորդները կարող են երկրորդ փուլի ընդունելության ժամանակ դիմում-հայտ լրացնել և մրցութային կարգով զբաղեցնել վճարովի հիմունքներով հատկացված տեղերը: