Սիրելի՛ դիմորդներ,
ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N
11-Լ հրամանի համաձայն՝ Շիրակի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական
տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով առանց
ընդունելության քննությունների փորձնական
ընդունելություն` առաջին կուրսից ուսուցումը սկսելու համար:
Ընդունելությանը կարող են մասնակցել`
1. պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական
ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում
անցած շրջանավարտները,
2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի
5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները։
Ընդունելությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտությունների