Ժամկետներ, փաստաթղթերի ցանկ (Կարգի մի քանի կետեր )

Առաջին փուլի մասնագիտության դիմում-հայտերը, երկրորդ փուլի միասնական քննությունների և մասնագիտությունների հայտերը, ներբուհական քննությունների և մասնագիտությունների հայտերը (այսուհետ՝ ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`

1) դիմորդը ներբուհական կամ երկրորդ փուլի միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն լրացնում է ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի տնօրենը.

2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն, որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց) անվանումները.

3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.

4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը (ՇՊՀ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, Նախնական զինվորական պատրաստություն և դեկորատիվ ր կիրառական արվեստ մասնագիտությունների դիմորդները յուրաքանչյուր քննության համար վճարում են 1500 (հազար հինգ հարյուր) դրամ ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին)։

Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, Նախնական զինվորական պատրաստություն մասնագիտությունների դիմորդները քննություններից առաջ ներկայացնում են առողջության մասին տեղեկանք՝ տրված տարածքային պոլիկլինիկայի կողմից:

Միասնական քննությունների վճարից ազատվում են`

·         պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,

·         1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,

·         ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,

·         առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Բուհերի ընդունելության  առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են  դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 202 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին է ուղարկում դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Շիրակի մարզում առանձնացված ուսումնական հաստատությունների  ցանկը՝

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
 
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Ուշադրություն!!