Շիրակի պետական համալսարանը 2024/25 ուստարում հայտարարում է բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ընդունելություն․
Դիմում-հայտը լրացվում է dimord.am կայքում սեպտեմբերի 5-ից 25-ը, մինչև 18։00-ն
Դիմորդը ԳԹԿ անձնական համար ստանալու համար ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին (Ֆիզիկական դաստիարակություն և
սպորտային մարզումներ, ՆԶՊ և Կերպարվեստ մասնագիտությունների դիմորդները` ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին) յուրաքանչյուր քննության համար վճարված 1500-ական դրամի անդորրագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով մոտենում է բուհի ընդունող հանձնաժողով` աշխատանքային օրերին, ժամը 10-ից 16-ը (ընդմիջում՝ 13։00-14։00)։