ՇՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ

Առաջին փուլ - դեկտեմբերի 15-ից 25-ը
Երկրորդ փուլ - Ապրիլի 15-ից մայիսի 10-ը
Երրորդ փուլ - հունիսի 26-ից հուլիսի 1-ը
Թափուր - հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը

ՇՊՀ 2025/26 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը՝ ըստ քննությունների, տեղերի և վարձավճարի չափի
ՀԱՐԳԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ, ՄԵԿՆԱՐԿել է 2025-2026 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացԸ
Առաջին
փուլի մասնագիտության դիմում-հայտերը, երկրորդ փուլի միասնական քննությունների և
մասնագիտությունների հայտերը, ներբուհական քննությունների և մասնագիտությունների
հայտերը (այսուհետ՝ ընդունելության դիմում-հայտ) լրացնելը և մուտքագրելը`
1) դիմորդը ներբուհական կամ երկրորդ փուլի
միասնական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար
ԳԹԿ-ի կայքում ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն լրացնում է
ընդունելության դիմում-հայտը: Ընդունելության դիմում-հայտի ձևը հաստատում է ԳԹԿ-ի
տնօրենը.
2) ԳԹԿ-ն տվյալ տարվա ապրիլի 1-ից առնվազն
երեք անգամ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն,
որում պարտադիր նշվում են ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսելու և
ավարտելու ժամկետները, նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական
հաստատությունների, նախորդ տարիների շրջանավարտների ընդունելության դիմում-հայտերն
ընդունող հանրակրթական ուսումնական հաստատությունների (այսուհետ` դպրոց)
անվանումները.
3) դիմորդն ընդունելության դիմում-հայտում
լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա
ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով
նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ
մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության
քննությունները, բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու
դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած
քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական
քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին
թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը.
4) դիմորդները քննությանն առնչվող հարցերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ դպրոցներից, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերից, ԳԹԿ-ից` անմիջականորեն կամ համացանցային կայքի միջոցով.
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
- 3x4
չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման
կենտրոնի 900018003401 հաշվեհամարին
յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (հազար հինգ հարյուր) դրամ վճարի
անդորրագիրը (ՇՊՀ ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, Նախնական
զինվորական պատրաստություն և դեկորատիվ կիրառական արվեստ մասնագիտությունների
դիմորդները յուրաքանչյուր քննության համար վճարում են 1500 (հազար հինգ հարյուր)
դրամ ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին)։
Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ,
Նախնական զինվորական պատրաստություն մասնագիտությունների դիմորդները քննություններից
առաջ ներկայացնում են առողջության մասին տեղեկանք՝ տրված տարածքային պոլիկլինիկայի
կողմից:
·
պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
·
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
·
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
·
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:
Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը:
Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին է ուղարկում դեկտեմբերի 15-ից 30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:
Շիրակի մարզում առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը՝
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Աշոցքի միջն. դպրոց
Ամասիայի միջն. դպրոց
Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)
Արթիկի թիվ 3 ավագ դպրոց
Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց
Աշոցքի միջն. դպրոց
Ամասիայի միջն. դպրոց
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
- 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
- ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Ուշադրություն!!
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: