ՇՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ԸՆԴՈւՆԵԼՈւԹՅՈւՆ

12345
Ընդունելության ժամկետները, փաստաթղթերի ցանկը

Առաջին փուլ - դեկտեմբերի 15-ից 25-ը

Երկրորդ փուլ - Ապրիլի 15-ից մայիսի 10-ը

Երրորդ փուլ - հունիսի 26-ից հուլիսի 1-ը

Թափուր - հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը



Բացել
4
Մասնագիտությունների ցանկը

ՇՊՀ 2024/25 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը՝ ըստ քննությունների, տեղերի և վարձավճարի չափի



Բացել
1
Ընդունելության կարգը


ՀՀ Կառավարության 2022թ. ապրիլի 7-ի N 476-Ն որոշում
բացել

Մեկնարկում է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացԸ

ՀՀ Կառավարության կողմից ս.թ.հոկտեմբերի 19-ի N 1806-Ն որոշմամբ հաստատված ՇՊՀ 2024/25 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա/հեռակա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Բուհերի ընդունելության  առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են  դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը:

Գնահատման և թեստավորման կենտրոնը ս․թ․ դեկտեմբերի 15-ից սկսում է 2024-2025 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2024 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար) հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը Գնահատման և թեստավորման կենտրոնի info@atc.am էլեկտրոնային հասցեին է ուղարկում դեկտեմբերի 15-ից 30-ը։

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Շիրակի մարզում առանձնացված ուսումնական հաստատությունների  ցանկը՝

Գյումրու թիվ 2 ավագ դպրոց (Գյումրի, Ախուրյան)

Արթիկի թիվ 3 ավագ դպրոց

Մարալիկի թիվ 1 միջն. դպրոց

Աշոցքի միջն. դպրոց

Ամասիայի միջն. դպրոց

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3x4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
  • ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի  900018003401  հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։

Ուշադրություն!!

Միասնական քննությունների վճարից ազատվում են`
  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

12345
Ընդունելության ժամկետները, փաստաթղթերի ցանկը

Առաջին փուլ - դեկտեմբերի 15-ից 25-ը

Երկրորդ փուլ - Ապրիլի 15-ից մայիսի 10-ը

Երրորդ փուլ - հունիսի 26-ից հուլիսի 1-ը

Թափուր - հուլիսի 19-ից մինչև հուլիսի 26-ը



Բացել
4
Մասնագիտությունների ցանկը

ՇՊՀ 2024/25 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների ցանկը՝ ըստ քննությունների, տեղերի և վարձավճարի չափի (ՇՈՒՏՈՎ)



Բացել
1
Ընդունելության կարգը


ՀՀ Կառավարության 2022թ. ապրիլի 7-ի N 476-Ն որոշում
բացել