Մագիստրատուրայի երկրորդ փուլի ընդունելության մասնագիտությունների և փաստաթղթերի ցանկը
Հարգելի՛ դիմորդ, ՇՊՀ 2022թ. մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի համար անհրաժեշտ է դիմել սույն թվականի հուլիսի 11-ից 29-ը և օգոստոսի 1-ից 26-ը, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 10:00-ից 16:00-ն:
ԺԱՄԿԵՏՆԵՐ
Ընդունելության դիմում-հայտը լրացվում է տեղում՝ ՇՊՀ ընդունող հանձնաժողովի աշխատասենյակում
Ուշադրություն. դիմում-հայտը լրացնելու ժամանակ հարկավոր է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները կրկնօրինակների հետ միասին
Մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի և մագիստրոսի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Մագիստրոսի աստիճան ունեցող քաղաքացիները 2-րդ մագիստրոսական կրթություն կարող են ստանալ միայն վճարովի հիմունքներով:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
Մագիստրատուրայի ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով, ընդունող (մրցութային) հանձնաժողովի կայացրած որոշմամբ:
Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.
1. նախորդ ուսումնառության մասնագիտության համապատասխանության դեպքում՝ ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
2. մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
3. ավարտական աշխատանքի կամ առարկայական ամփոփիչ քննական գնահատականներով,
4. տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությամբ,
5. ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:
+37493743051